11-ամյա հնդկուհին Գանգես գետում կլողա 570 կմ
Շրադխա Շուկլան ցանկանում է հասարակության ուշադրությունը բևեռել Գանգես գետի էկոլոգիական վիճակի վրա։ Կանպուր-Վարանասի ջրային տարածությունը հաղթահարելու համար, ըստ աղջկա հաշվարկների, կպահանջվի 10 օր, որոնցից յուրաքանչյուրում նա պլանավորում է լողալ 60 կմ-ից ոչ պակաս, ինչը հավասար է օլիմպիական 13 մարաթոնի։
Մեկնարկից առաջ Շրադխան հայտարարել է, որ ծանր զգացումներ չունի ու հուսով է, որ այդ քայլով կկարողանա ոչ միայն մասսայականացնել լողը երկրում, այլ նաև հանրության ուշադրությունը բևեռել Գանդես գետի էկոլոգիական ծանր վիճակի վրա։
Աղջկան ուղեկցում են հայրը, ով նաև մարզիչն է, բժիշկն ու 4 ջրասուզակ։ Նրանք Շուկլայի կողքով կտանեն մետաղյա պաշտպանիչ ցանց, որը հսկա կոկորդիլոսներին չի թույլատրի հարձակվել նրա վրա։ Վտանգավոր կոկորդիլոսների հետ հանդիպումից խուսափելու համար Շրադխան կլողա միայն ցերեկային ժամերին՝ 05։00-ից մինչև 19։30-ը։
Ինչպես հաստատում է ինքը՝ ազգային ռեկորդի հավակնորդը, այդ առաքելությունից հետո նա մտադիր է անցնել Լա Մանշը, իսկ հետո իր երկիրը ներկայացնել հերթական Օլիմպիական խաղերում։
Eurosport.ru-ն տեղեկացնում է, որ Շրադխայի պապը պրոֆեսիոնալ սուզակ է։ Նա թոռնուհուն լողալ է սովորեցրել 2 տարեկան հասակից։