ՈՒԵՖԱ-ն պլանավորում է Չեմպիոնների լիգայի հանդիպումներն անցկացնել տարբեր ժամերի
Երկրպագուները հնարավորություն կունենան ուղիղ եթերում ավելի մեծ թվով խաղեր դիտել։
«ՈՒԵՖԱ-ն քննարկում է խաղերը ժամը 19։00-ին և 21։00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 22։00-ին և 0։00-ին) սկսելու հնարավորության հարցը։ Նման փոփոխությունները երկրպագուներին հնարավորություն կտան հետևել ավելի մեծ թվով խաղերի, ինչի արդյունքում կավելանան հեռարձակման իրավունքների վաճառքից ստացվող գումարները։ Այդ հարցով որոշում դեռ չի ընդունվել, սակայն թեման ապագայում անպայման քննարկումների առարկա կդառնա»,- նշված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ։