Ռունին «ԱԱ-2018»-ից հետո կավարտի կարիերան Անգլիայի հավաքականում
Անգլիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին 2018 թ. կավարտի միջազգային խաղացողի կարիերան։ Նա ազգային թիմում իր նորամուտը նշել է 2003 թ.։
«Զգում եմ, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կգա հավաքականում ելույթներն ավարտելու իմ ժամանակը։ Իհարկե, ամեն ինչ կախված կլինի Էլլարդայսից, սակայն եթե 2018 թ. ավարտեմ կարիերան, ապա շատ հպարտ կլինեմ,- Ռունիի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Հավաքականում խաղում եմ 17 տարեկանից, 2 տարուց հավաքականում խաղալու ժամանակահատվածը կհասնի 15 տարվա։ Կարծում եմ՝ դրանից հետո արժե կանգ առնել»։
2015 թ. սեպտեմբերին Ռունին հավաքականի կազմում խփել է իր 50-րդ գոլը և դարձել պատմության մեջ նրա լավագույն ռմբարկուն։