Սիսիանում կին թեկնածուն առաջադրվեց
Հոկտեմբերի 2-ին Սիսիան քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրություններում այսօր առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել առայժմ միակ կին թեկնածուն՝ Սրբուհի Գրիգորյանը: Նրան այստեղ սատարելու է հարազատ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Այս պահի դրությամբ բացի Գրիգորյանից, առաջարվել են ևս երկու թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը և Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը:
Նշենք, որ Սիսիանում առաջադրումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 2-ը և հետո կսկվի թեկնածուների գրանցումը, որը կավարտվի սեպտեմբերի 7-ին: Նախընտրական քարոզարշավը Սիսիանում կմեկնարկի սեպտեմբերի 14-ից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան