Վրաստանի հավաքականի հարձակվողի հայտարարությունը ծիծաղ է առաջացրել Ավստրիայում
Վիեննայի «Ռապիդի» ու Վրաստանի հավաքականի հարձակվող Գեորգի Կվիլիտայան Ավստրիայի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական հանդիպման նախօրեին հայտարարել է, որ վրացական ընտրանու նպատակը Ռուսաստանում կայանալիք «ԱԱ-2018»-ի եզրափակիչ փուլին մասնակցելն է։
«Վրաստանը շատ բան է սպասում առաջիկա խաղից,- Կվիլիտայայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մենք գիտենք, որ Ավստրիայի հավաքականում համաշխարհային կարգի աստղեր են հանդես գալիս՝ Ալաբան, Առնաուտովիչը... Բայց մենք խաղալու ենք տանը։ Վրաստանի ազգային թիմի նպատակը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելն է»։