Սկանդալ Հարավային Կորեայում. թաքնված տեսախցիկ՝ լողորդուհիների հանդերձարանում
Հարավային Կորեայի լողի կանանց հավաքականի հանդերձարանում հայտնաբերված թաքնված տեսախցիկը մեծ աղմուկ է բարձրացրել։ Պաշտոնից հեռացել է թիմի մենեջեր Ջեոն Թհեկ Անուն՝ կատարվածի ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելով։ Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը։
Դեռևս պարզ չէ, թե ով է այս ամենի հեղինակը և ով է հետևել մերկ լողորդուհիներին, սակայն միջադեպի համար իրեն մեղավոր է զգում հենց Անուն, ով ևս կասկածյալների թվում է։ Ոստիկանությունում գործ է հարուցվել՝ մեղավորներին գտնելու և պատժելու համար։
«Որպես թիմի մենեջեր, մեծ պատասխանատվություն եմ զգում կատարվածի համար։ Հուսով եմ՝ մեղավորները կգտնվեն և արժանիորեն կպատժվեն, իսկ մարզուհիներն ու իրենց մարզիչները չեն տուժի»,- ասել է Անուն, ով 2008 թ.-ին կատարել է լողի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները, իսկ 2012-ից աշխատում էր արդեն որպես մենեջեր։