Մեդալակիր. Պարզապես պետք է գիտակցել, որ հարկավոր է ուսում ստանալ
Մանե Առաքելյանը Գորիս քաղաքի թիվ 4 ավագն դպրոցն ավարտել է գերազանցության մեդալով: Քննական թեժ ամառն ու դրան նախորդած անքուն գիշերները հետևում են, ինքը հիմա Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողուհի է: Մանեն այսօր օլիմպիադաներում հաղթած, մեդալակիր աշակերտների հետ միասին ՀՀ նախագահի նստավայրում էր, երկրի ղեկավարի կողմից պարգևատրվելը մեծ պատիվ է համարում:
Ի դեպ, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը յոթ մեդալակիր շրջանավարտ ունի:
Նույն դպրոցի մեկ այլ մեդալակիր Հայկ Հովհաննիսյանի համար ուսումնական առաջիկա տարիները կսկվեն ու կավարտվեն Ֆրանսիական համալսարանում: Բազմաթիվ օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած Հայկը ֆինանսիստ-կառավարիչի մասնագիտությունն է ընտրել: Հնարավորություն դեպքում ցանկանում է արտասահմանում էլ կրթություն ստանալ, բայց մտադիր է աշխատել միայն հայրենիքում:
Գորիսի Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը ոսկե մեդալով ավարտած Արփինե Յոլյանի համար մեդալն այնքան էլ կարևոր չէ:
«Պարզապես պետք է գիտակցել, որ հարկավոր է ուսում ստանալ և տեղեկացված լինել յուրաքանչյուր բնագավառում»,-կարծում է նա:
Արփինեն հիմա Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի է: Հաճախ են իրեն ասել, թե տղամարդու մասնագիտություն է ընտրել, բայց նա գործի մեջ նա կին ու տղամարդ չի առանձնացնում:
«Կարևորն այն է, թե ինչ նպատակներ ունես եւ ինչպես ես աշխատում»,-ասում է նա:
Ուսումն առնելուց հետո մտադիր է նոր ու նմանը չունեցող մի շենք նախագծել:
«Կենգուրու» մրցույթում Վայոց Ձորի մարզում լավագույն արդյունքը ցուցաբերած 4-րդ դասարանի աշակերտ Արման Նազարյանն Արենի գյուղից է: Նա վաղը հարազատ դպրոցում ընկերներին պատմելու է, որ Երևան էր գնացել՝ երկրի ղեկավարի հետ հանդիպման: Ընկերներին խորհուրդ է տալու՝ անպայամնա լավ սովորել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները