Տիգրան Մարտիրոսյանը պետք է վերադարձնի օլիմպիական մեդալն ու պատվոգիրը
Օլիմպիական Միջազգային Կոմիտեն հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հերթական զեկույցը, որում նշված է այն մարզիկների անունները, որոնց 2008 թ. դոպինգ թեստերը վերստուգումից հետո դրական արդյունք են տվել: Նրանց թվում է նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 69 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Մարտիրոսյանը։
Վերստուգումից հետո պարզվել է, որ Տիգրան Մարտիրոսյանի 2008 թ. դոպինգ թեստերը կրկին դրական արդյունք են տվել: Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է, որ հայ ծանրորդը խախտել է հակադոպինգային կանոնները Պեկինի օլիմպիական խաղերում, ինչի պատճառով պետք է զրկվի նվաճած բրոնզե մեդալից։ Զեկույցում նշված է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հնարավորինս արագ պետք է վերադարձնի մեդալն ու պատվոգիրը:
Հավելենք, որ որոշման վերաբերյալ վերջնական վճիռ է կայացնելու ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: