Ագրարային համալսարանը 936 առաջին կուրսեցի ունի
31 մասնագիտությունների գծով 936 ուսանող: Այսպիսին է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի այս՝ 2016-2017 ուստարվա առկա ուսուցման ընդունելության արդյունքը:
Համալսարան ընդ 86-րդ անգամ իր հյուրընկալ դռներն է բացում առաջին կուրսեցիների առաջ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ հանրապետության ագրարային ոլորտի համար կադրեր պատրաստող միակ բուհն է:
«Դուք կատարել եք ճիշտ ընտրություն: Համալսարանում այսօր առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ պահանջված չափանիշներին համապատասխան լսարաններ ու լաբորատորիաներ, հարուստ գրադարան, նաև ամենակարևորը՝ բարձրորակ մասնագետներ: Ձեզ մնում է միայն սովորել, կուտակել գիտելիքների հարուստ պաշար, որպեսզի կարողանաք օգտվել Ձեր առջև բացվող լայն հնարավորություններից»,- առաջին կուրսեցիներին դիմելով՝ ասել է համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը:
Նա հիշեցրել է, որ օրեր առաջ՝ ուսումնական տարվա շեմին անչափ ուրախալի լուր են ստացել Գերմանիայի Դաշնությունից. համալսարանի «Ագրարմենեջմենթ» մասնագիտությունը ստացավ միջազգային հավատարմագրում:
«Երկու տարի տևած գործընթացը համալսարանը փայլուն եզրափակեց, և շուտով հավատարմագրման հավաստագիրը բուհին կշնորհվի հանդիսավոր պայմաններում: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ դուք, այսօր արդեն դառնալով ուսանող, ունեք ապահովագրված աշխատատեղ, քանի որ ագրարային ոլորտը հանրապետության տնտեսության այն բնագավառն է, որը բանիմաց մասնագետների կարիք ունի»,-ասել է ռեկտորը:
Իսկ առաջին կուրսեցիների անունից երախտագիտության խոսք է ասել Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ բարձր միավորներով ընդունված Քրիստինե Ալոյանը, ում համալսարանի ավարտական կուրսի ուսանողները հանձնել են ուսանողական տոմս ու ստուգման գրքույկ՝ խորհրդանշելով նոր հերթափոխի մեկնարկը:
Հարակից հրապարակումներ`
- Ագրարային համալսարանի նորաբաց լաբորատորիայում կստեղծվեն կենդանիների ցեղերի գենային բանկեր
- Նախագահը պարգևատրել է ագրարային համալսարանի դասախոսների
- ՀԱԱՀ-ը խնդիր ունի արմատապես բարելավել ագրարային կրթության որակը. Արշալույս Թարվերդյան
- Ագրարային ինստիտուտի որոշ բաժիններ են ընդունվում առանց քննություն հանձնելու. «Ժողովուրդ»
- Նոր կենտրոն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները