Նախարարը ձեռքը պիտի խփեր սեղանին ասեր… Անահիտ Բախշյանը՝ ԿԳ նախարարի մասին
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, փորձագետ Անահիտ Բախշյանը Գորիսում օրինախախտում է արձանագրել.
«Հետևում եմ ու մեկ էլ տեսնում եմ՝ կառավարության որոշմամբ այսինչ դպրոցը փոխում է պրոֆիլը, օրինակ, Գորիսում գործող թիվ 1 Ակսել Բակունցի անվան դպրոցը կոչվում է ավագ դպրոց, բայց 1-ից 12-րդ դասարաններով», -իր հայտնաբերած օրինախախտումը տիկին Բախշյանը ներկայացրեց «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում:
Բախշյանը վստահություն հայտնեց, որ դա Սյունիքի մարզպետի ինքնագործունեության հետևանքն է:
«Նախարարությանը հարցրե՞լ են: Չեն հարցրել: Սյունիքի մարզպետը ինքը որոշել է դա անել, արել է: Գորիսի ավագ դպրոցների տնօրենները մռմռում են, բայց չեն բարձրաձայնում, ասում են Բակունցի դպրոցի երեխան 9-րդ դասարանից հետո չի գալիս իրենց մոտ ու աշակերտի, հետևաբար ֆինանսավորման պակաս են ունենում», -նկատեց տիկին Բախշյանը՝ ընդգծելով, որ նման որոշումն ապօրինի է:
Հաղորդմանը ներկա Կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հաստատեց, որ նման բան կատարվել է, ասաց, որ ինքը գիտեր այդ մասին ու հավելեց. «Ռազմավարական ծրագրով նախատեսվում էր, որ եթե բնակավայրում դպրոցը միակն էր, ապա այն կարող էր լինել 1-ից 12-ամյա: Մնացած դեպքերում նման մոտեցումն անընդունելի էր»:
Հարցին, թե Գորիսում այդ դպրոցը միա՞կն էր, Հովհաննիսյանը պատասխանեց, որ միակն էր և հիմնավորեցին, որ «Գորիսի այդ դպրոցը, միևնույնն է, ունի իր համապատասխան կոնտինգենտը և այդ դպրոցից ոչ մի երեխա, ոչ մի դպրոց չի գնում»:
«Մարզպետի խնդիր կար ընդամենը: Ո՞ր մարզպետն է նախարարին լսում որ: Նախարարը ձեռքը պիտի խփեր սեղանին ասեր՝ էս իմ չափորոշիչն է ու պիտի բոլորս ենթարկվեք», -լրացրեց տիկին Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները