Էդգար Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Աշխարհի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում, որն ընթանում է ֆրանսիական Մակոն քաղաքում, Հայաստանի հավաքականը հերթական մեդալն է գրանցել իր օգտին։ Մինչև 120 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը նախ առավելության է հասել բելոռուս Ռուդակովի նկատմամբ, իսկ այնուհետև զիջել Թուրքիայի ներկայացուցիչ Յիլդիրիմին։ Քանի որ վերջինս հասել է եզրափակիչ, հայ մարզիկն իրավունք է ստացել բրոնզե մեդալի համար պայքարել սփոփիչ գոտեմարտերում։ Այս փուլում նա հաջորդաբար հաղթել է Տերանսին, Վելիչկոյին և Իզմայլովին՝ հռչակվելով բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաև Մալխաս Ամոյանը, ով հանդես է գալիս մինչև 66 քաշային կարգում։ Ցավոք, սփոփիչ գոտեմարտերի վճռորոշ մրցակցությունում նա զիջել է ադրբեջանցի Իսլամբեկ Դաուդովին։
Այսպիսով՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ավարտել է ելույթները Մակոնում՝ նվաճելով 2 բրոնզե մեդալ։ Ասպարեզն արդեն տրամադրվում է ազատ ոճայիններին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում