«Աստղիկ» ԲԿ տնօրեն. Գների կրկնակի նվազումը չի ազդելու սրտի ստենդավորման որակի վրա. ՉԻ
Սեպտեմբերի 1-ից «Աստղիկ» բժշկական կենտրոնը սրտի ստենդավորման գները մոտ երկու անգամ նվազեցրել է, մեկ ստենդի տեղադրումը «Աստղիկ» բժշկական կենտրոնում կարժենա 1 մլն 100 հազար դրամ՝ նախկին 1 մլն 800 հազար դրամի փոխարեն, ընդ որում՝ այս գնի մեջ ներառված է նաև կորոնարոգրաֆիան։
«Չորրորդ իշխանություն» թերթի հետ զրույցում ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը նշել է, որ բնակչության համար այդ միջամտությունն առավել մատչելի դարձնելու ցանկությունը վաղուց կար. «Ինչպես հայտնի է, «Աստղիկ» ԲԿ-ն «Նատալի գրուպ»-ի մաս է, որի մաս է կազմում նաև «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որը «Աստղիկ» ԲԿ-ի համար նախկինում էլ էր ներմուծում ստենդներ և օժանդակ այլ պարագաներ, սակայն վերջին բանակցությունների շնորհիվ հաջողվել է համաձայնության գալ ստենդավորման համար անհրաժեշտ արտադրանքի և դեղամիջոցների զգալիորեն մեծ տեսականու՝ ուղիղ արտադրողներից մատակարարումների շուրջ, ընդ որում՝ շատ ավելի էժան գներով, ինչը նշանակալիորեն նպաստել է սրտի ստենդավորման ինքնարժեքի նվազմանը»։
Թերթի հարցին, թե արդյոք ստենդավորման գների նվազեցումը չի՞ ազդի ստենդավորման որակի վրա, «Աստղիկ» ԲԿ տնօրենը պատասխանել է. «Որակի վրա գների նվազեցումը որևէ կերպ ազդել չի կարող, քանի որ կենտրոնը շարունակելու է աշխատել նույն մեթոդներով և պարագաներով, ինչպես նախկինում էր։ Գների նվազեցումը պայմանավորված է մատակարարների հետ նոր պայմանավորվածություններով և ստենդավորման ծավալների մեծացմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում