Չինաստանում կկայանա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգ
Չինաստանում Հայաստանի կոմպոզիտորների միության «Համագրծակցություն» նախագծի շրջանակներում հոկտեմբերի 8-13-ը կկայանա պատասխան համերգ, որի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններ։ Այս մասին Panoramama.am-ին հայտնեցին Կոմպոզիտորների միությունից:
Կոմպոզիտորները կարող են մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ ներկայացնել կամերային ստեղծագործության նոտաներ (մինչև 4 գործիք, առավելագույն տևողությունը` 10 րոպե) թվայնացված տարբերակով։
Հիշեցնենք, որ նույն ծրագրի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հուլիսի 9-ին կայացել է հայ-չինական ժամանակակից երաժշտության համերգ, որին մասնակցելու համար Հայաստան էին այցելել ՉԺՀ-ի երաժշտական ասոցիացիայի գլխավոր քարտուղար, փոխնախագահ Հան Քսինյանը և նրա երկու կոլեգաները:
Ավեի վաղ Panorama/am-ի հետ զրույցում այաստանի Կոմպոզիտորների միության աշխատակազմի ղեկավար, կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանն ասել էր, որ «Համագրծակցություն» նախագծի նպատակն է համագործակցության միջոցով ընդլայնել մեր մշակութային կապերը տարբեր երկրների ստեղծագործական միությունների հետ, որը կնպաստի ոչ միայն հայ երաժշտության պրոպագանդմանը, այլ նաև հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա առնչվելու այլ երկրների մշակույթի հետ: