
Բելգիայում օդանավակայաններում աշխատողներին արգելել են խաղալ Pokemon Go
Բելգիայի իշխանություններն անվտանգության նկատառումներից ելնելով արգելել են օդանավակայանում աշխատողներին խաղալ Pokemon Go խաղը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Derniere heure-ին:
Նշվում է, որ պոկեմոններին փնտրելու փոխարեն նրանք պետք է կենտրոնանան իրենց աշխատանքի վրա: Բելգիացի նախարարը նաև անհնագստություն է հայտնել, որ պոկեմոններին փնտրող ուղևորները սկսել են մտնել գոտնիներ, որոնց մուտքը բացառապես միայն օդանավակայանի աշխատողների համար է բաց, ինչը վտանգ է ստեղծում հենց ուղևորների համար: