Բակո Սահակյան. Հայրենիքի պարգևները նոր լիցք կհաղորդեն նրանց ծառայությանն ու աշխատանքին
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին պետական տոնի և բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հայրենիքի պարգևները նոր լիցք կհաղորդեն նրանց ծառայությանն ու աշխատանքին՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: