Արցախում այսօր առաջին զանգը կհնչի 2636 աշակերտի համար
Արցախն այս տարի ավելի քիչ առաջին դասարանցի կունենա, քան նախորդ տարի: ԼՂՀ Կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այս տարի առաջին դասարան կայցելի 2636 աշակերտ:
«Նախորդ տարի 2824 են եղել առաջին դասարանցիները, ինչը վերջին մի քանի տարիների համար աննախադեպ էր: Նրանք 2008 թվականի «Արցախյան մեծ հարսանիք» բարեգործական ծրագրի բումի սերունդն են»,-ասաց նա:
ԼՂՀ ԿԳՆ նախարարի կարծիքով առաջին դասարանցիների թվի նվազումը կապված է տարիների ընթացքում ծնելիության պակասի հետ:
«Նոր ուսումնական տարին մեզ մոտ դիմավորում են նախորդ տարիների պես. ծնողները՝ մտահոգված իրենց գնումներով, բարձր դասարանի աշակերտները՝ փոքր-ինչ տրտնջալով, իսկ ամենաոգևորվածը ցածր դասարանի երեխանններն են»,-ավելացրեց Միքայել Համբարձումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան