Բակո Սահակյանը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ շնորհելու հրամանագրեր է ստորագրել
Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրերի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է 7 հոգի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, «Արիության համար» մեդալով` 9 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` 267 հոգի, որից 1-ը` հետմահու:
Արցախի, Հայաստանի և արտերկրի մի խումբ պետական, հասարակական և քաղաքական գործիչներ, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ, դիվանագետներ և բարերարներ պարգևատրվել են` «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` 8 հոգի, որից 1-ը` հետմահու, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով` 18 հոգի, «Մխիթար Գոշ» մեդալով` 11 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 16 հոգի, «Անանիա Շիրակացի» մեդալով` 12 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 78 հոգի և 4 կազմակերպություն:
Գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության և տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին