Ամենակարևոր ուղղություններից մեկը ռազմական կրթության բաղադրիչի զարգացումն է. Սեյրան Օհանյան
«Մեր ժողովրդին, նրա փառապանծ բանակին շնորհավորում եմ այս կրթական համալիրի բացման արարողության կապակցությամբ»,-այսօր Գիտելիքի և դպրության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ ԶՈւ-ի զարգացման ուղղությունների մեջ ամենակարևոր ուղղություններից մեկը ռազմական կրթության բաղադրիչի զարգացումն է, իսկ այդ ուղղությամբ վերջին տարիներին մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել. «Ձևավորվել է ճանապարհային այն քարտեզը, որով հայոց բանակի պրոֆեսիոնալ զինծառայողը, բանակի սպան պետք է կրթվի և այնուհետև գործնական ծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքները ամրապնդի, հմտանա, ձեռք բերի համապատասխան մտածելակերպ առօրյա մեր գործունեությունը իրականցելու համար, սկսած նախազորակոչային տարիքի պատրաստակամությունից՝ մինչև մարտական օղակի պատրաստություն»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ սպաները ստանում են կրթություն գոյություն ուենցող երկու ռազմական համալսարաններում, այնուհետև մագիստրոսի կրթական աստճան ստանալու համար ուսուցումը շարունակում հրամանատարաշտաբային ֆակուլտետում. «Ըստ էության այս ֆակուլտետը մեր ռազմական ակադեմիան է: Այս նորաբաց համալիրը հանրավորություն է տալու մեր սպաների մոտ ձևավորել օպերատիվ մտածելակերպ, ձեռք բերել համապատասխան գիտելքիներ, ունակություններ՝ ժամանակակից համազորային օպերացիաներ մարտական գործողություններ մշակելու, ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվելու և իրադրության գնահատման արդյունքում որոշումներ ընդունելու համար»:
Պաշտպանության գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ սրանով չի ավարտում կրթական ամբողջ քարտեզի ձևավորումը, այն պետք է շարունակական լինի, կատարելագործվի սպայական կազմի ուսումնական ողջ գործընթացի ընթացքում. «Այժմ աշխատանքներ ենք տանում համապատասխան կադրերով համալրվելու ուղղությամբ: Արդեն երրորդ տարին է, որ կրթական համալիրը ըստ էության գործում է, բայց նոր մասնաշենքում այս տարվանից են պարապմունքներ անցկացվելու: Բացի սրանից՝ ռազմական կրթության համակարգը փորձում ենք ինտեգրել ժամանակակից բանակների, ռազմական կրթական համակարգի հետ՝ փորձի փոխանակման արդյուքնում»:
Իսկ ինչ վերաբերում է Վ. Սարգսյանի և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական համալսարաններում ուսոցանվողների թվին՝ նախարարն ասաց. «Վերջին տարիներին այդ թվից գոհ չեմ, բայց համապատասխան աշխատանք տանում ենք, որպեսզի տեղերը լրացված լինեն ոչ միայն ընդունվողների, այլ նաև մեզ հետ համագործակցվող ՀՀ-ի բարձրագույն ուսումնական հաստատություներից մեկամյա կամ այլ ծրագրելով լրացնելու շրջանակներում»:
Նշենք, որ բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ սարգսյանը, ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ կրթության և գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ, հանրապետության այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ:
Ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմավորման համար հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի 2011-ի օգոստոսի 24-ին հաստատած աշխատանքային պլանը: Հրամանատարաշտաբային դասընթացների ﬔկնարկը տրվել է 2013-2014 ուսուﬓական տարվանից, ﬕնչ այժմ այն ՀՀ ԶՈւ-ին տվել է 39 սպա:
Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմում են ﬕջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական առարկաների ամբիոնները: Նշյալ ֆակուլտետում դասընթացների տևողությունը 11 աﬕս է, որի ընթացքում ունկնդիրները ուսուﬓասիրում են ﬕջազգային ու ազգային անվտանգության, առաջնորդման և կառավարման ու ռազմական մասնագիտության կրթաբլոկների առարկաները:
Ունկնդիրները ուսուﬓառության ընթացքում մասնակցում են ԶՈւ Գլխավոր շտաբի պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժություններին, դասընթացներն ավարտում են պետական ավարտական քննություններով և մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մեր հայրենիքն ունի շատ ուժեղ կողմեր, որոնցից ամենավառը հայ մարդն է
- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն այս տարի 11 աղջիկ կուրսանտ ունի. Սուրեն Դավթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան