Արցախի ԱԺ նախագահը ուսանողներին կոչ է արել ուսումնառության տարիներն արդյունավետ օգտագործել
«Մենք անկախություն ենք հռչակել, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ազատությունը»,-այսօր Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Արցախի պետական համալսարանում անցկացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է» թեմայով բանախոսության ժամանակ նշել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Խորհրդարանի ղեկավարն ամփոփ ներկայացրել է 25-ամյա հանրապետության ձեռքբերումներն և խոսել խնդիրների ու անելիքների մասին:
«Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային նորմերի ու գործող օրենսդրության շրջանակներում, և այսօր իր կայացվածությամբ ու ժողովրդավարության չափանիշներով Արցախը գերազանցում է անգամ որոշ ճանաչված երկրների», - ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Ելույթի ավարտին Ազգային ժողովի նախագահն ուսանողներին ուսումնառության տարիներն արդյունավետ օգտագործելու կոչ է արել և հիշեցրել, որ այսօր, առավել քան երբևէ, պահանջված ու թանկ են գնահատվում մարդկային արարող, ստեղծագործական միտքը, գիտելիքն ու նորարարության գաղափարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները