«Բիս-կվիտ» ռուսաստանյան անսամբլն ելույթ կունենա Հայաստանում
«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Բիս-կվիտ» անսամբլի համերգը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: 2002 թվականին Սանկտ Պետերբուրգում ստեղծված «Բիս-կվիտ» անսամբլն ավելի քան 3000 համերգով հանդես է եկել Ռուսաստանում և 6 տասնյակ այլ երկրներում։
«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագիրն իրականացվում է հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա՝ ս. թ. օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը։