Գառնին փրկող համարվող կանանցից մեկն առաջադրվել է գյուղապետի թեկնածու
Գառնին փրկող համարվող երկու կանանցից Արուսյակ Այվազյանը հարազատ գյուղում առաջադրվել է որպես գյուղապետի թեկնածու: Գառնիում համայնքապետի ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 2-ին:
ԿԸՀ պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ Գառնիում այս պահին առաջադրված երեք թեկնածու կա:
«Գառնի» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Այվազյանից բացի համայնքապետ դառնալու հայտ են ներկայացրել համայնքի գործող ղեկավարը՝ անկուսակցական Աշոտ Վարդանյանը, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն առաջադրել է «Կալինա-Դվին» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Ահարոն Սահակյանի թեկնածությունը:
Թեկնածուների առաջադրումը կշարունակվի մինչև վաղը ժամը 18:00-ն: Թեկնածուների գրանցումը կատարավում է սեպտեմբերի 2-7-ը: Նախընտրկան քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը:
Հարակից հրապարակումներ`
- Սիսիանում կին թեկնածուն առաջադրվեց
- Վարչապետի հարցին, թե բոլոր գառնեցիներն են այդպես մտածում, պատասխանեցին. «Ամբողջ հասարակությունը»
- Գառնեցիներն անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել
- Գառնի գյուղի բնակիչներն ու բնապահպանները ոտքի են կանգնել, փակել ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան