Դավիդ Լուիսը «Չելսիի» հետ եռամյա պայմանագիր է ստորագրել
«Չելսին» հայտարարել է ՊՍԺ-ից Դավիդ Լուիսի վերադարձի մասին։ Կողմերը, ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, եռամյա պայմանագիր են կնքել։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «կապույտները» 29-ամյա բրազիլացի պաշտպանի համար պատրաստ են վճարել 32 մլն ֆունտ ստեռլինգ։
Հիշեցնենք, որ Դավիդ Լուիսը «Չելսիում» հանդես է եկել նաև 2011-2014 թթ.։
«Ուրախ եմ, որ վերադարձել եմ «Չելսի»,- հայտարարել է Դավիդ Լուիսը։- Երբ առաջին անգամ էի այս թիմում, մեր գործերը հաջող էի ընթանում, և ես ուզում եմ օգնել թիմին ու Անտոնիո Կոնտեին՝ հասնելու հաջողության։ Ես միշտ հիանալի փոխհարաբերություններ եմ ունեցել երկրպագուների հետ և անհամբերությամբ եմ սպասում, թե երբ կկարողանամ դուրս գալ «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտ»։