Շվայնշտայգերն արտասվել է
Ֆինլանդիայի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ, երբ հնչում էր Գերմանիայի հիմնը, Բաստիան Շվայնշտայգերը չկարողացավ զսպել արցունքները։ Դա նրա վերջին հանդիպումն էր Գերմանիայի ազգային թիմի կազմում։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
32-ամյա կիսապաշտպանը Բունդեսթիմում անցկացրել է 121 խաղ և խփել 24 գոլ։ 2014 թ. հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Նա հանդես է եկել նաև Եվրոպայի 2008 թ. առաջնության եզրափակչում։
«Շնորհակալություն ամեն ինչի համար։ Գերմանիայի հավաքականում հանդես գալն ինձ համար մեծ պատիվ էր»,- գրել է Շվայնշտայգերն «Instagram»-ում։