Սևանում քաղաքապետի 5 թեկնածու է առաջադրվել
Հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում համայնքապետի ընտրություններ են անցկացվելու: Առաջադրումների ժամկետը կլրանա վաղը՝ ժամը 18:00-ին:
Այս պահին առաջադրված է համայնքապետի 5 թեկնածու՝ երկուսը ՀՀԿ-ական են, երկուսն անկուսակցական, մեկը՝ դաշնակցական: Թեկնածուներից չորսն ինքնաառաջադրված են, մեկին առաջադրել է ՀՅԴ-ն:
Առաջադրվածներից մեկը ՀՀԿ-ական Աշոտ Ալեքսանյանն է, նա պետգույքի կառավարման վարչության փոխտնօրենն է: ՀՀԿ-ական մյուս թեկնածուն Գևորգ Մալխասյանն է:
Անկուսակցական թեկնածուներից մեկը «Սևան» ազգային պարկի փոխտնօրենն է՝ Սարգիս Մուրադյանը, մյուսը՝ «Ռաֆ և Էլ» ՍՊԸ տնօրեն Սարգիս Մուրադյանը:
ՀՅԴ-ն այստեղ առաջադրել է Արտակ Վարդանյանի թեկնածությունը: Նա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրացման վարպետ է:
Թեկնածուների գրանցումը կկատարվաի սեպտեմբերի 2-7-ը մինչև ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը:
Հարակից հրապարակումներ`
- Գառնին փրկող համարվող կանանցից մեկն առաջադրվել է գյուղապետի թեկնածու
- Կապանում կպայքարեն ՀՀԿ-ական, Դաշնակցական, ԲՀԿ-ական թեկնածուները