Վարուժան Սուքիասյան. «Փորձարկումներ էինք անում կարևոր խաղից առաջ»
Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումից (3:0) հետո, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
- Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը։
- Վատ չէինք սկսել, բայց, ինչպես տեսաք, առաջին գոլը նվեր տվեցինք, և դրանից հետո մեր խաղը փլուզվեց։ Առջևում Դանիայի ընտրանու հետ կարևոր հանդիպումն է, իսկ այս խաղում մենք հիմնականում փորձարկումներ էինք անում։
- Ինչպե՞ս թիմի վրա անդրադարձավ Մխիթարյանի փոխարինումը։
- Բնականաբար, թիմի ավագի և առաջատարի`խաղադաշտից դուրս գալը չէր կարող չազդել խաղի վրա։ Չեխիայի հավաքականը մոբիլ և արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին։ Շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն, և հենց այդ պատճառով մեզ համար կարևոր էր տեսնել, թե ով ինչ վիճակում է այժմ։
- Մխիթարյանի վնասվածքը լո՞ւրջ է։
- Նա հարված ստացավ ոտքին, դեռ կտեսնենք...