Վիտսելը կարող է «Յուվենթուս» տեղափոխվել հունվարին
Բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտսելի՝ «Զենիթից» «Յուվենթուս» տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չկայացավ։ Թուրինյան ակումբը կարող է Վիտսելի տրանսֆերը ձեռք բերել հունվարին՝ վճարելով շատ փոքր գումար։ Բանն այն է, որ փետրվարին Վիտսելն իրավունք կունենա ինքնուրույն բանակցել ցանկացած ակումբի հետ, քանի որ 2017 թ. ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ կունենա։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Հիշեցնենք, որ Վիտսելի տեղափոխությունը չկայացավ «Զենիթի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի պատճառով։