Հայաստանում վճարունակ խավը դուրս է գալիս պետական դպրոցներից, հավաքվում է հայտնի դպրոցներում. Փորձագետ
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Հայաստանի կրթական համակարգի թիվ մեկ խնդիրը համարում է անհամաչափ զարգացումը:
«Այսինքն՝ վճարունակ խավը դուրս է գալիս սովորական պետական դպրոցներից, հավաքվում է հայտնի, մասնավոր դպրոցներում: Դա, ճիշտ է, օրենքով թույլատրելի է, հնարավոր չէ նման բան արգելել, բայց երկրի հեռահար զարգացման տեսանկյունից սա նշանակում է հասարակության բևեռացում և գոյություն ունեցող բևեռացման խորացում», -«Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում իր տեսակետը ներկայացրեց փորձագետը:
Խաչատրյանի խոսքով, բևեռացումը խորացել է կրթության համակարգում ու այդպես շարունակվելու է, իսկ այդ երևույթը, նրա խոսքով, արմատախիլ անելը դժվար է լինելու:
«Ինձ կրթական համակարգում այս անահամաչափության խնդիրը շատ է մտահոգում, որովհետև սա Հայաստանի ընդհանուր հասարակությանը կարող է տանել պառակտումների, բևեռացումների», -նկատեց Խաչատրյանը:
Փորձագետն այս իրավիճակից դուրս գալու ելքեր, այդուհանդերձ տեսնում է. «Ես կողմ եմ որ մասնավոր դպրոցները զարգանան, բայց պետությունը պետք է հակակշիռ լինի նրանց: Այսինքն՝ պետք է մեծ ներդրումներ անել գյուղերում ապրող երեխաներին, սովորական ավագ դպրոցներում սովորող երեխաներին պետք է լրացուցիչ ծառայություններ մատուցել, ասենք՝ թող պետությունը մի լավ սովորող երեխայի կրկնուսույցի վարձը վերցնի իր վրա, երեխան պարապի ու գնա ընդունվի համալսարան»:
Հարակից հրապարակումներ`
- Իմ տպավորությամբ՝ ավագ դպրոցի առաքելությունն ենք շփոթում. Նախարար
- Կվերանայվեն ավագ դպրոցների զարգացման ծրագրերը
- ԿԳ նախարարը՝ կրկնուսույցների գործունեությունը լիցենզավորելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները