Հենրիխ Մխիթարյանը դեռ բժշկական հետազոտությունների փուլում է
Այսօր «Մլադա Բոլեսլավ» ակումբի մարզումային դաշտում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումը, որը հիմնականում կրել է վերականգնողական բնույթ։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մարզմանը մասնակցել են 20 ֆուտբոլիստներ։ Հենրիխ Մխիթարյանը դեռ բժշկական հետազոտությունների փուլում է, և առայժմ հայտնի չէ, թե որքանով է լուրջ նրա վնասվածքը, իսկ Կառլեն Մկրտչյանին և Հովհաննես Համբարձումյանին մարզիչները հանգստի հնարավորություն էին տվել։
Հիշեցնենք, որ վաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում, իսկ կեսօրից հետո կմեկնի Դանիա, որտեղ սեպտեմբերի 4-ին տեղի կունենա Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը։