Փոփոխություն՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում
Սեպտեմբերի 6-ին` ժամը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Բուլղարիա հանդիպումը: Պատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն օգոստոսի 31-ից սկսել է մարզական հավաք Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Հայաստանի Մ-21 հավաքականի և Իրաքը ներկայացնող «Զախո» թիմի միջև:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, նախկինում հրապարակված Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստների կազմին միացել են «Բանանցի» ֆուտբոլիստներ Հակոբ Համբարձումյանը և Նաիրի Մինասյանը, իսկ Ռոբերտ Հակոբյանը դուրս է մնացել թիմի կազմից:
Դարպասապահներ
Անատոլի Այվազով «Շիրակ»
Արման Մելիքսեթյան «Արարատ»
Հենրի Ավագյան «Բանանց»
Պաշտպաններ
Արմեն Մանուչարյան «Փյունիկ»
Արամ Շահնազարյան «Փյունիկ»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Սերոբ Գրիգորյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Համլետ Ասոյան «Գանձասար-Կապան»
Գոռ Աղբալյան «Հերակլես» (Հոլանդիա)
Գևորգ Խուլոյան «Բանանց»
Կիսապաշտպաններ
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Նաիրի Մինասյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Հայկ Գալստյան «Բոխում» (Գերմանիա)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)
Մհեր Սահակյան «Արարատ»
Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»
Հարձակվողներ
Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Վիուլեն Այվազյան «Շիրակ»
Դավիթ Արշակյան «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)
Ավելացնենք, որ Անատոլի Այվազովը Հայաստանի Մ-21 հավաքականին կմիանա սեպտեմբերի 5-ին՝ ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Հնարավոր է՝ Հայաստանի Մ-21 հավաքականին միանան նաև Գոռ Մալաքյանը և Դավիթ Արշակյանը: