Անդրիաս Ղուկասյանին հետազոտել է նրա նախընտրած բժիշկը. Պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները գրեթե ամենօրյա աշխատանքային այցեր են կատարում «Սասնա ծռեր» խմբի անդամներին և հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի մեջ գտնվող անձանց: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մեր աշխատակիցները երեկ էլ, դրանից առաջ էլ այցելել էին Անդրիաս Ղուկասյանին, հետազոտում ենք բոլոր փաստաթղթերը: Ղուկասյանի վերաբերյալ վերջին դիմումից հետո, ես ինքս անմիջապես զբաղվեցի այդ հարցով, և Ղուկասյանը հետազոտվեց իր նախընտրած բժշկի կողմից», -հավելեց Թաթոյանը:
Նրա փոխանցմամբ, սոնոգրաֆիստն ու արյան նմուշառում վերցնելու համար լաբորատոր աշխատողը կարողոացել են մուտք գործել քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանը հավելեց, որ իրենք ապահովելու են, որպեսզի հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը բժիշկների մշտական հսկողության տակ լինի:
Նրա խոսքով, ՄԻՊ աշխատակազմի մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև «Սասնա ծռերի» մյուս անդամները, օրինակ, այսօր մասնագետներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող Հովհաննես Հարությունյանին, որը վիրավոր վիճակում է, գամված է անկողնուն:
«Մեր այցելությունները ինքնանպատակ բնույթ չունեն: Դրանք նպատակ ունեն պարզելու մարդու իրավունքների պահպանման վիճակը կոնկրետ փուլում», - նկատեց Պաշտպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին