Բոնուչչին բաց կթողնի Իսրայելի ընտրանու հետ հանդիպումը
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին, ով անձնական պատճառներով չի մասնակցել Ֆրանսիայի ընտրանու հետ ընկերական խաղին, բաց կթողնի նաև Իսրայելի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական հանդիպումը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, մամուլի ասուլիսում հայտնել է «Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Ջամպիեռո Վենտուրան։
«Ես խոսել եմ Բոնուչչիի հետ, նա չի գա,- նշել է Վենտուրան։- Բայց իրավիճակը լուծվում է։ Նա այս օրերին չի կարողացել մարզվել, ուստի ասաց, որ դժվար թե կարողանա թիմին օգուտ տալ խաղադաշտում»։