Դիդյե Դեշամ. «Իտալիայի հավաքականի դարպասը 3 գնդակ ուղարկելը վատ չէ»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը գոհ է Իտալիայի ընտրանու հետ ընկերական խաղում 3։1 հաշվով տոնած հաղթանակի համար։ Մասնագետը նաև նշել է, որ խաղի տեմպը բարձր չի եղել։
«Գոհ եմ այս խաղից,- Դեշամի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Իհարկե, միշտ պետք է ձգտել ավելիին, սակայն Իտալիայի հավաքականի դարպասը 3 գնդակ ուղարկելը վատ չէ։ Այո, ընկերական խաղերը տարբերվում են պաշտոնական հանդիպումներից։ Խաղի տեմպը բարձր չէր։ Սպասում էի, որ մրցակիցը հենց այդպես կգործի։ Ֆիզիկապես թիմերի համար հեշտ չէր»։