«Մեկ անգամ ևս հավաստում եմ հայոց այս պետականության ձեռքբերումները պաշտպանելու մեր անդրդվելի կամքը»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստից առաջ շնորհավորեց Արցախի անկախության 25-ամյակը:
Նրա խոսքերով՝ այն 20-րդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիք է, համայն հայության հույզերով և հույսերով լեցուն, արյունով և քրիտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի, Արցախի Հանրապետության կայացաման տարիներն էին:
«Դրանք քիչ են դարերով ձևավորված պետական ինստիտուտների գործառույթներ ունենալու տեսանկյունից, սակայն ավելի քան բավարար են, հայկական պետական կառույցների կենսունակությունը և լուսավոր ապագայի ներուժն ապացուցելու տեսակետից: Շնորհավորում եմ Արցախի հերոս ժողովրդին, շնորհավորում եմ բոլորիս, Արցախի Հանրապետության քառորդդարյա հոբելյանի առթիվ, ինչպես նաև մեկ անգամ ևս հավաստում հայոց այս պետականության ձեռքբերումները ամեն գնով պաշտպանելու մեր անդրդվելի կամքը»,- ասաց վարչապետը: