Ղազախստանի նախագահն այցելելու է Ուզբեկստան
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը նախատեսում է սեպտեմբերի 3-ին այցելել Ուզբեկստան: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Reuters -ին, որին այս մասին հայտնել են Ղազախստանի կառավարությունում ունեցած աղբյուրները:
Ավելի վաղ Ուզբեկստանի կառավարությունը հայտնել էր, որ նախագահ Իսլամ Քարիմովի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Ֆերգանա» գործակալությունը դեռևս օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Ուզբեկստանի նախագահը մահացել է: Իսկ նախօրեին տեղեկատվություն էր հայտնվել Սամարղանդում Քարիմովի հուղարկավորությունը պատրաստելու մասին: Բայց Ուզբեկստանի պաշտոնյաները չեն հաստատում տեղեկությունը:
Քարիմովի հիվանդության մասին հաղորդվել էր օգոստոսի 28-ին, այդ ժամանակ կառավարությունը հայտնել էր, որ նա տեղափոխվել է հիվանդանոց ստացիոնար բուժման: Նրա դուստրը հայտնել էր, որ հայրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ուղեղի արյունազեղման հետևանքով:
78-ամյա Իսլամ Քարիմովը Ուզբեկստանի նախագահն է 1990 թվականից:
Հարակից հրապարակումներ`
- Ուզբեկստանի կառավարություն. Նախագահը գտնվում է կրիտիկական վիճակում
- Ուզբեկստանի նախագահի դուստր. Հայրս վերակենդանացման բաժանմունքում է