Մեսսի. «Բաուսայի ու թիմակիցներիս հետ խոսելուց հետո չէի կարող չվերադառնալ հավաքական»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, ով հաղթական գոլի հեղինակ է դարձել Ուրուգվայի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի տնային խաղում, նշել է, որ գոհ է հանդիպման արդյունքից։ 29-ամյա հարձակվողը շեշտել է, որ ուրախ է ազգային թիմ վերադառնալու համար։ Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի 2016 թ. խաղարկության եզրափակչից հետո նա հայտարարել էր ելույթներն ազգային թիմում դադարեցնելու մասին։
«Բաուսայի ու թիմակիցներիս հետ խոսելուց հետո չէի կարող չվերադառնալ հավաքական,- Մեսսիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես վստահում եմ այս թիմին։ Մենք կշարունակենք առաջ շարժվել, չնայած պարտվել ենք Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում։ Գերազանց կոլեկտիվ ունենք, և ես ուրախ եմ, որ կրկին Արգենտինայի հավաքականում եմ»։