Խոսրովի անտառում բռնկված հրդեհը հնարավոր է եղել հանգցնել մի քանի մեկուսացման օջախներով. Ն.Գրիգորյան
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքները երկար տևեցին, քանի որ բռնկված խոտը չոր էր, բռնկվում էին նաև որոշ ցածր ծառեր, ուժեղ քամի էր, որն անընդհատ տարածում էր կրակը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ երկար ժամանակ անտառում բռնկված հրդեհը չէր մարվում:
Ն. Գրիգորյանը նաև հավելեց, որ վայրը բավականին անմատչելի էր:
«Բոլոր կողմերից մեր ուժերը կենտրոնացված էին: Անընդհատ հագցնում էին, նորից բռնկվում էր: Մի քանի մեկուսացման օջախներով նոր հնարավոր եղավ հանգցնել»,- ասաց նա:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ դեռևս պարզ չէ, թե որն էր հրդեհի բռնկման հիմնական պատճառը:
«Միայն հետաքննությունը ու եթե նաև ինչ-որ բան պարզվի քննությունը պատասխան կտան, թե որն է եղել հրդեհի բռնկման իրական պատճառը»,- ասաց Ն. Գրիգորյանը՝ հավելելով, որ յուրանաչյուր հրդեհի դեպքում նվազագույնը տաս օր տևում է հետազոտությունների արդյունքում պարզելու բռնկման հիմնական պատճառը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ժամը 3.00-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում: Հրդեհի բռնկման փաստն արգելոցի աշխատակիցների կողմից արձանագրվել էր ժամը 5:00-ին: Հրդեհը հաջողվել էր մեկուսացնել ժամը 9:00-ի սահմաններում, սակայն բարձրացած քամու պատճառով ժամը 16:30-ի սահմաններում այն կրկին բռնկվել էր Հրդեհի արդյունքում այրվել է արգելոցի մոտավորապես 15 հա խոտածածկ տարածք:
Հարակից հրապարակումներ`
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մեղավորին գտել են
- Խոսրովի արգելոցում այրվել է 16 հա բուսածածկույթ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին