Ուզբեկստանի կառավարություն. Նախագահը գտնվում է կրիտիկական վիճակում
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի վիճակը կտրուկ վատացել է, բժշիկները երկրի ղեկավարի վիճակը գնահատում են կրիտիկական: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Ուզբեկստանի կառավարությունը:
Կառավարությունը նաև հաստատել է տեղեկատվությունը, որ նախագահը հոսպիտալացվել էր ինսուլտ ախտորոշմամբ:
Քարիմովի հիվանդության մասին հաղորդվել էր օգոստոսի 28-ին, այդ ժամանակ կառավարությունը հայտնել էր, որ նա տեղափոխվել է հիվանդանոց ստացիոնար բուժման: Նրա դուստրը հայտնել էր, որ հայրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ուղեղի արյունազեղման հետևանքով:
Քարիմովը հիվանդության պատճառով չի մասնակցել նախօրեին Ուզբեկստանի անկխության տոնին նվիրված տոնական միջոցառումներին:
78-ամյա Իսլամ Քարիմովը Ուզբեկստանի նախագահն է 1990 թվականից: