Պակիստանում ահաբեկիչները հարձակվել են քրիստոնյա համայնքի վրա
Անհայտ զինյալները Պակիստանի Պեշավար քաղաքից ոչ հեռու հարձակվել են քրիստոնյա համայնքի վրա: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է երկրի բանակի ներկայացուցիչ գեներալ Ասիմ Բաջվան:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն մեկ խաղաղ բնակիչ:
«Անվտանգության ծառայությունն արագ արձագանքել է, բոլոր չորս մահապարտներն էլ սպանված են: Հետախուզական գործողություններ են ընթանում»,- ասել է նա:
Հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, լսվել է մի քանի պայթյունի ձայներ և կրակոցներ: Դեռևս հայտնի չէ, թե ով էր կանգնած հարձակման հետևում: