Հայաստանի կինոակադեմիայի անդամները վաղը կընտրեն «Օսկար»-ի ներկայացնելու ֆիլմը
«Օսկար» ամենամյա 89-րդ մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել: Panorama.am-ին կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 3-ին կինոակադեմիայի անդամները փակ քվեարկությամբ ընտրելու են մեկ ֆիլմ, որն արդեն ներկայացվելու է «Օսկար» մրցանակաբաշխությանը:
Պատասխանելով հարցին, թե որպես կինոքննադատ ինչպե՞ս կգնահատեք ներկայացված ֆիլմերը, նա ասաց, որ դրանք հայկական կինոարտադրության այսօրվա պատկերն են ցույց տալիս, իսկ գեղարվեստական իմաստով գնահատական կտա միայն ընտրությունից հետո:
Հիշեցնենք, որ կինոակադեմիայի անդամներն ընտրություն են կատարելու Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմերի միջև:
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում