Ucom-ը բնակարաններ կնվիրի չեմպիոն օլիմպիականներին
Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո մեկնած ու հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ բնակարաններ ու դրամական պարգևներ կստանան։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր՝ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը և փաստացի կերպով՝ արծաթե մեդալակիր, սակայն մեզ համար միանշանակ՝ օլիմպիական չեմպիոն՝ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը բնակարաններ կստանան իրենց ծննդավայրերում՝ Գյումրիում և Վաղարշապատում: Իսկ փոխչեմպիոններ՝ ծանրորդ Գոռ Մինասյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կստանան խոշոր դրամական պարգևներ:
«Մեր երկիրը լավագույնս ներկայացրած բոլոր մեդալակիրներն ընդմիշտ անվճար կօգտվեն նաև Ucom-ի Triple Play փաթեթից ու շարժական կապի ամենաբարձր ու ամենաընդգրկուն սակագնային պլանից»,-հայտնում են «Յուքոմ» ընկերությունից:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Հարությունյան. «Դա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց»
- Սերը մեծ ուժ է. երկրպագուները Միհրան Հարությունյանին ստիպեցին փոխել իր որոշումը
- Գյումրիում հրավառությամբ ու երգ ու պարով են ընդունել Արթուր Ալեքսանյանի հաղթանակը
- Հաղթանակս նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին. Արթուր Ալեքսանյան
- Արթուր Ալեքսանյանը հռչակվեց օլիմպիական չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան