Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախի հարցով երկրորդ փուլին անցնելու ժամանակն է
25 տարին այն ժամանակահատվածն է, երբ պետք է հայացք նետել անցած տարիներին, գնահատել իրողություններն ու նայել դեպի ապագա՝ սկսելով Արցախի զարգացման երկրորդ փուլը:
Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի ու դրան հաջորդող քայլերի մասին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:
«25 տարիները ցույց տվեցին, որ հակամարտությունը քաղաքական լուծում չունի, Ադրբեջանի հետ պայմանավորվելու հնարավորությունները շատ քիչ են, հետևաբար պետք է ձերբազատվել կապանքներից, Արցախի բնականոն զարգացմանը զսպող երևույթներից: Պետք է հաջորդ 25 տարիները նվիրել Արցախի միջազգային ճանաչմանը և պետության ուսերին եղած բեռի թոթափմանը»,-ասաց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան