Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը վաղը կմեկնի Մոլդովա
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը կմեկնի Մոլդովա, որտեղ սեպտեմբերի 4-ին և 6-ին կանցկանցի երկու ընկերական հանդիպում Մոլդովայի իր հասակակիցների հետ: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Վարդան Շահատունի, «Փյունիկ»
Նիկոլաս Մելիքյան, «Ատրոմիտոս» (Հունաստան)
Պաշտպաններ
Վահե Մուրադյան, «Փյունիկ»
Հայկ Սարգսյան, «Բանանց»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Վահագն Ենգոյան, «Փյունիկ»
Սամվել Սպերցյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Արթուր Նադիրյան, «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»
Հրաչիկ Գևորգյան, «Տեննիս Բորուսիա» (Գերմանիա)
Դավիթ Բաղդասարյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Էդգար Գրիգորյան, «Բանանց»
Արման Խաչատրյան, «Բանանց»
Ալբերտ Մնացականյան, «Սպարտակ» Մոսկվա (Ռուսաստան)
Էմիլ Ղուկասյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Էդգար Մովսեսյան, «Բանանց»
Վահան Բիչախչյան, «Շիրակ»