Ուզբեկստանի նախագահ Ի. Քարիմովը մահացել է. Reuters
78 տարեկան հասակում, ծանր ինսուլտից հետո մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Այդ մասին տեղեկացնում է «Reuters»-ը վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին:
«Ուզբեկստանի նախագահը մահացավ՝ չթողնելով ժառանգորդ, որը կղեկավարի Կենտրոնական Ասիայի ամենաշատ բնակեցված երկիրը», - գրում է լրատվամիջոցը:
Ըստ աղբյուրի, Ուզբեկստանի կառավարությունը դեռ չի հաստատել տեղեկությունը: Ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր, թե նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
«Այո, նա մահացել է», -լրատվամիջոցին ասել է դիվանագետ աղբյուրը:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի նախագահն այցելելու է Ուզբեկստան
- Ուզբեկստանի կառավարություն. Նախագահը գտնվում է կրիտիկական վիճակում