Արցախի անկախության այս տարվա տարեդարձի տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը նշում է իր Անկախության 25-ամյակը։ Արցախի անկախության այս տարվա տարեդարձի տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Պատճառը ոչ այնքան հոբելյանական թվով է պայմանավորված, որքան ապրիլի քառօրյա պատերազմից հետո հայկական երկրորդ պետության հզորությունը թշնամուն ի ցույց դնելու մղումը։
Այսօր կարծիքներ են հնչում, որ Արցախի անկախության հռչակումը մարտավարական սխալ քայլ է եղել, և ավելի ճիշտ կլիներ Արցախը Հայաստանին միավորելու գործընթացը ավարտին հասցնելը։ Սակայն իրավիճակի նրբությունն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիք ունի, մեր անելիքի էությունը չի փոխվում։ Իսկ բոլորիս անելիքը մեկը պետք է լինի՝ հայկական երկու պետությունների՝ Արցախի և Հայաստանի շենացումը և հզորացումը։ Հայկական երկու պետությունները պետք է հայի համար դառնան աշխարհի երեսին ամենացանկալի ապրելու վայրը։ Հայը, լինի Հայաստանում, թե Արցախում, պետք է օրենքով պաշտպանված լինի, պետք է hամոզված լինի, որ երեխայի ապագան որոշվելու է բացառապես նրա օրինապահ կենսակերպ վարել-չվարելով, իսկ եկամուտի չափն էլ որոշվելու է աշխատասիրությամբ։ Ու այս ճանապարհին չի կարող որևէ խոչընդոտ լինել։
Հ.Գ. Հայաստանի իշխանություններից Արցախի անկախության տոնակատարություններին կմասնակցի Սերժ Սարգսյանը, որը երեկ արդեն մեկնել է Ստեփանակերտ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա