Ուզբեկստանում Սամարղանդի օդանավակայանի փակման մասին լուրը հաստատել են
Ուզբեկստանի ավիացիոն իշխանությունները հաստատել են սեպտեմբերի 3-ին Սամարղանդի օդանավակայանի փակման մասին լուրը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Գոյություն ունի օդաչուների ծանուցման NOTAM միջազգային համակարգ, որի տվյալների համաձայն սեպտեմբերի 3-ին փակվելու է օդանավակայանը», -ասել է ավիացիոն համակարգի ներկայացուցիչներից մեկը, սակայն չի նշել փակման պատճառը:
Աղբյուրը նշում է, որ Սամարղանդը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հայրենի քաղաքն է:
Նշենք, որ օրերս համացանցում մեկը մյուսին հաջորդում են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան և մահը հերքող լուրերը:
Հարակից հրապարակումներ`
- Ուզբեկստանի նախագահ Ի. Քարիմովը մահացել է. Reuters
- Ղազախստանի նախագահն այցելելու է Ուզբեկստան
- Ուզբեկստանի կառավարություն. Նախագահը գտնվում է կրիտիկական վիճակում