Ազարը Բելգիայի հավաքականի նոր ավագն է
Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին նշանակել է թիմի ավագ։ Մարտինեսն ընտրել է Ազարին այն պատճառով, որ նա արդեն կրել է ցանկալի թևկապը «Եվրո-2016»-ում։ Այդուհանդերձ, Եվրոպայի առաջնությունում մարզչի որոշման վրա ազդել է Վենսան Կոմպանիի բացակայությունը, ով երկար տարիներ կատարել է հավաքականի ավագի պարտականությունները։ Հիմա արդեն պարզ է, որ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը բելգիացիներին այլևս խաղադաշտ դուրս չի բերի։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Ինչ վերաբերվում է Ազարին, ապա, նա, իրոք, թիմի առաջատարն է և չնայած 25 տարեկան է, հասցրել է 71 խաղ անցկացնել երկրի գլխավոր թիմի կազմում՝ խփելով 14 գոլ։