Նոր աղբավայրի տարածքն անտառածածկ չի եղել. Կամո Արեյան
ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա հողամասը հետ վերցվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և ամրացվեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` Երևան համայնքին նվիրաբերելու նպատակով:
Ինչպես այսօր գործադիրի նիստում նշեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հողամասը Երևանին նվիրելը պայմանավորված է նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով:
«Հավանական թյուրընկալումներից խուսափելու համար պետք է հատուկ նշեմ, որ այդ տարածքը հողային հաշվեկշռով, ճիշտ է, ընդգրկված է որպես անտառային ֆոնդի հող, բայց երբևէ իր գոյության ընթացքում անտառապատ, անտառածածկ տարածք չի եղել, այն ուղղակի շարունակությունն է այսօրվա գործող քաղաքային աղբավայրի, անխնամ ու անմշակ տարածք է»,- նշեց Կամո Արեյանը:
Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում նոր աղբավայրի կառուցումը իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամաշնորհային միջոցներով ներգրավված միջազգային խորհրդատուի կողմից իրականացված իրագործելիության արդյունքերի համաձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին