Ագուերոն որակազրկվել է 3 խաղով
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն պատժվել է «Վեստ Հեմի» հետ խաղում դրսևորած բռնության համար։ Այդ հանդիպումը «Սիթին» իր օգտին է գրանցել 3։1 հաշվով, իսկ Ագուերոն դրվագներից մեկում արմունկով հարվածել է մրցակցի պաշտպան Ռիդի ծնոտին, որի պատճառով հեռացվել է խաղադաշտից։
Հանդիպման մրցավար Անդրե Մարիներին այդ դրվագը չի ընդգրկել հաշվետվության մեջ, բայց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան, միևնույն է, դիտարկել է դեպքը և որոշել Ագուերոյին զրկել առաջիկա 3 խաղին մասնակցության իրավունքից։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Այսպիսով՝ «քաղաքաբնակների» հարձակվողը չի մասնակցի առաջիկա մանչեսթերյան դերբիին, ինչը լրջորեն կհարվածի Գվարդիոլայի թիմի հարձակողական ներուժին։ Բացի այդ, Սերխիոն իր թիմին չի կարողանա օգնել նաև «Բորնմուտի» հետ Պրեմիեր լիգայի և «Սուոնսիի» հետ անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներին։