Դովլաթովի պատվին Տալինում 399 քմ մակերեսով դիմանկար են պատրաստել
Սերգեյ Դովլաթովի ծննդյան տարեդարձի առթիվ Տալինի Ազատության հրապարակում տեղադրել են նրա դիմանկարը: Այն ունեցել է 21 մ բարձրություն, 19 մ լայնություն: Դիմանկարի վրա մեջբերումներ են արված նրա ստեղծագործություններից. «Բոլորը հետաքրքրվում են, ի՞նչ է լինում մահից հետո: Մահից հետո սկսվում է պատմությունը»:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, դիմանկարը պատրաստվել է քաղաքացիական նախաձեռնությամբ:
Սերգեյ Դովլաթովը Տալինում ապրել է 1972-76 թվականներին, աշխատել է «Սովետական Էստոնիա» թերթում:
Հիշեցնենք, այսօր լրանում է հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի ծննդյան 75-ամյակը: Նա իր գրքերի ժանրն անվանել է «պսևդո-վավերագրական», իսկ իրեն ոչ թե գրող, այլ պատմող:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում