Իտալիայում երկրաշարժից 9 օր անց փլատակներից դուրս են բերել կենդանի շանը
Իտալական Ամաթրիչե քաղաքում աղետի գոտում աշխատող փրկարարները երկրաշարժից 9 օր անց դուրս են բերել շանը: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Ռոմեո անունով շունը կարողացել է ինքնուրույն կանգնել ու մի քանի քայլ անել:
Փրկարարները պատմել են, որ ուղեկցելիս են եղել շան տերերին, ովքեր ցանկանում էին ավերված տան փլատակներից դուրս բերել իրենց իրերը: Հանկարծ շան կլանչոց են լսել: Ավելի վաղ այս նույն քաղաքում աղետից 5 օր անց փրկարարները փլատակներից դուրս էին բերել ողջ մնացած կատվի: Ընդհանուր առմամբ Ամաթրիչե քաղաքում փրկարաները կարողացել էին փրկել 200 կենդանու:
Հիշեցնենք, օգոստոսի 24-ի գիշերը Իտալիայի կենտրոնական մասի լեռնային շրջաններում տեղի ունեցավ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետի հետևանքով 279 մարդ զոհվեց, փլատակներից կենդանի դուրս բերվեց 279 մարդ: Հարյուրավոր մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ, անօթևան մնացա 2.5 հազար մարդ: